Անցնել բովանդակությանը
webdesign.am
Պլանավորել նախագիծը
Սկսել նախագիծ

Գաղտնիության քաղաքականություն

Հավաքում ենք միայն այն, ինչ պետք է ձեզ պատասխանելու և կայքն աշխատեցնելու համար։ Վերլուծությունը ցույց է տալիս, թե որ էջերն են աշխատում. գովազդային վերահասցեավորում, տվյալների վաճառք կամ պրոֆիլներ չկան։

Վերջին թարմացումը՝ 18 սեպտեմբերի 2026 · Տվյալների վերահսկիչ՝ Web Design Armenia, Երևան

Ինչ ենք հավաքում

Միայն այն, ինչ ինքներդ ուղարկում եք։ Կապի ձևը և հարցաշարը վերցնում են ձեր անունը, էլ. հասցեն և ձեր գրածը՝ ներառյալ կայքի հղումները։ Եթե գրում եք նամակով, զանգում կամ գրում Telegram-ով ու WhatsApp-ով, պահում ենք այդ նամակագրությունն ու կապի տվյալները։

Սերվերը պահում է սովորական գրանցումներ՝ IP հասցե, ժամ, էջ, բրաուզեր։ Դա պետք է անվտանգության և սխալների ուղղման համար։ Գովազդային պիքսել կամ վերահասցեավորման հետագծիչ չենք օգտագործում, և չափվածը ոչ մեկին չենք վաճառում։

Ինչու ենք հավաքում

Որպեսզի պատասխանենք ձեզ, կազմենք ծավալն ու գինը, իսկ համագործակցության դեպքում՝ հանձնենք նախագիծը և հաշիվ դուրս գրենք։ Իրավական հիմքը՝ մեզ դիմողին պատասխանելու օրինական շահը, իսկ հաճախորդ դառնալուց հետո՝ պայմանագրի կատարումը։ Գովազդային նամակներ չենք ուղարկում, եթե ինքներդ չեք խնդրել։

Քուքիներ

Ստորև նկարագրված վերլուծական գործիքները դնում են քուքիներ և նման նույնացուցիչներ՝ կրկնվող այցերը տարբերելու համար։ Գովազդային քուքի չենք դնում։ Լեզվի ձեր ընտրությունը (EN / HY / RU) պահվում է ձեր բրաուզերում՝ որ կայքը հիշի. այն ձեր սարքից դուրս չի գալիս և մեզ հասանելի չէ։ ԵՄ-ից, ԵՏՏ-ից, Միացյալ Թագավորությունից և Շվեյցարիայից այցելուներին նախ հարցնում ենք՝ վերլուծական քուքիները դրվում են միայն համաձայնությունից հետո, իսկ որոշումն կարող եք ցանկացահ պահի փոխել կայքի ստորին հատվածի «Ւուքիներ» հղումով։

Վերլուծություն

Google Tag Manager-ի միջոցով բեռնում ենք մի քանի չափման գործիք՝ Google Analytics 4, Yandex Metrica և Microsoft Clarity։ Դրանք գրանցում են, թե որ էջերն եք բացում, մոտավորապես որ երկրից, ինչ սարքով և բրաուզերով, իսկ Clarity-ն նաև՝ սեղմումների, ոլորման և մկնիկի շարժման անանուն վերարտադրություններ։ Սա կարդում ենք, որ հասկանանք՝ ինչն է աշխատում և ինչը՝ ոչ։ Ձևերի դաշտերը թաքցված են, ոչինչ չի օգտագործվում գովազդի համար, և ձեզ նույնականացնելու փորձ չենք անում։ Գովազդի արգելափակիչը կամ Google Analytics-ի opt-out հավելումը ձեզ դուրս կթողնեն այս հաշվարկից։

Ով ուրիշ է տեսնում

Մի քանի ծառայություն, յուրաքանչյուրը՝ միայն իր մասով. հոսթինգը (սերվերները ԵՄ-ում), էլ. փոստը, վերևում նշված վերլուծական ծառայությունները (Google, Yandex, Microsoft) և հաճախորդների դեպքում՝ հաշվապահական ծրագիրը։ Նրանք տվյալները մշակում են մեր ցուցումով և չեն կարող օգտագործել իրենց նպատակներով։ Անձնական տվյալներ չենք վաճառում և չենք վարձակալության տալիս։ Երբեք։

Որքան ենք պահում

Հարցումները, որոնք նախագիծ չեն դառնում՝ ջնջվում են 24 ամսում։ Հաճախորդի տվյալները՝ պահվում են համագործակցության ընթացքում և հետո այնքան, որքան պահանջում է ՀՀ հարկային օրենսդրությունը։ Սերվերի գրանցումները՝ 30 օր։

Ձեր իրավունքները

Կարող եք խնդրել ձեր տվյալների պատճենը, ուղղել կամ ջնջել դրանք։ ԵՄ-ում կամ Մեծ Բրիտանիայում գտնվելու դեպքում կարող եք նաև առարկել մշակմանը, սահմանափակել այն, ստանալ տվյալները փոխանցելի ձևաչափով և բողոքել ձեր երկրի համապատասխան մարմնին։ Գրեք՝ hello@webdesign.am և կպատասխանենք 30 օրում՝ առանց ձևաթղթի և վճարի։

Փոփոխություններ

Էական փոփոխության դեպքում կթարմացնենք վերևի ամսաթիվը։ Իսկ եթե փոփոխությունը վերաբերում է արդեն մեզ դիմածներին, ուղիղ կտեղեկացնենք։